Պրոմեթեյ Բանկը համագործակցում է Telcell-ի հետ

08.06.2016 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկի հաճախորդներն այսուհետ կկարողանան օրվա ցանկացած ժամի համալրել իրենց քարտային եւ բանկային հաշիվները, ինչպես նաեւ իրականացնել վարկի մարում՝ Telcell վճարային համակարգի տերմինալների միջոցով:

Ինչպես տեղեկացրել են բանկում, անգամ ոչ աշխատանքային ժամերին (մինչեւ ժամը 23:59-ը) վարկառուների եւ քարտապանների կողմից տերմինալներով կատարված գործարքները կընդունվեն տվյալ աշխատանքային օրով, այլ ոչ՝ հաջորդ:

Մեկ գործարքի նվազագույն գումարը 400 դրամ է, իսկ առավելագույնը՝ 100 հազ. դրամ: Յուրաքանչյուր գործարքի դիմաց տերմինալը գանձում է 300 դրամ միջնորդավճար:

«Պրոմեթեյ Բանկը մշտապես առաջարկում է իր հաճախորդներին սպասարկումը բարելավող նոր տեխնոլոգիական լուծումներ: Կատարելով վճարումներ տերմինալների միջոցով՝ հաճախորդները կտնտեսեն բանկ այցելելու եւ գործարք կատարելու համար պահանջվող ժամանակը եւ ճանապարհածախսը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 19918
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai