Քաղավիացիայի վարչության պետ է նշանակվել Սերգեյ Ավետիսյանը

08.06.2016 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ։

Վարչապետի ավելի վաղ ստորագրած մեկ այլ հրամանագրով Սերգեյ Ավետիսյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Սերգեյ Ավետիսյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 25-ին Երեւանում:

1999-2004 թթ. սովորել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 2004-2007 թթ.` ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտում, 2011-2012 թթ.` Սինգապուրի ազգային համալսարանի Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրագույն դպրոցում (հանրային կառավարման մագիստրոս (MPA)):

2003 -2009 թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես բանկային վերահսկող, 2009-2014 թթ. ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմը:

2014թ. փետրվարի 5-ից մինչեւ 2016թ. հունիսի 7-ը զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ վարչապետի երեկվա հրամանագրով ՔԱԳՎ պետի պաշտոնից ազատվել էր Արտյոմ Մովսեսյանը, որն այն զբաղեցնում էր 2004-ից։
 

Դիտում՝ 4349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai