«ԼայթՍոֆթ»-ն անցել է ISO 9001:2015 սերտիֆիկացում եւ ՏՏ անկախ աուդիտ

03.06.2016 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գերմանական TÜV Rheinland միջազգային կազմակերպությունը «ԼայթՍոֆթ» ընկերությունում 2016թ. ապրիլին իրականացրել է աուդիտ եւ հաստատել նրա գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:

Ստանդարտների ներդրման գործընթացում ընկերությանը խորհրդատվական ծառայություններ են մատուցել Management Mix ընկերության մասնագետները:

«ԼայթՍոֆթ»-ում հավաստիացրել են, որ սա ընկերության առաջին, բայց ոչ վերջին փորձն է միջազգային սերտիֆիկացման բնագավառում:

«Կազմակերպության ղեկավարությունն այսուհետեւ առավել հետեւողական կգտնվի որակի կառավարման ոլորտում հնարավոր ռիսկերի բացահայտման եւ վերացման ուղղությամբ արդյունավետ միջոցառումների մշակման եւ իրականացման հարցում: ISO 9001:2015 ստանդարտի ներդնումը կազմակերպության համար նաեւ պարտավորեցնող է, քանի որ «ԼայթՍոֆթ»-ը հայաստանյան այն փոքրաթիվ ընկերություններից է, որ արժանացել են այս հավաստագրին»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունում նշել են, որ 2015թ. հուլիսին «Գրանթ Թորնթոն» անկախ աուդիտորական ընկերության եւ «ԼայթՍոֆթ»-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում նույն տարվա հուլիս-դեկտեմբեր ամիսներին ընկերությունում անցկացվել է ՏՏ համալիր աուդիտ, որի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն:

«Կազմակերպությունը լիովին համապատասխանում է ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 173-Ն որոշման այն պահանջներին, որոնք վերաբերում են ՀՀ ապահովագրական ընկերություններին «Գործառնական օր» ծրագրային համակարգ մատակարարողների նկատմամբ առաջադրված բոլոր պահանջներին»,- նշել են ընկերությունում:
 

Դիտում՝ 20409
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai