«Տաշիր»-ը $10 մլն է ներդրել Սոչիում ռեստորանային բիզնեսի մեջ

26.05.2016 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Տաշիր» ընկերությունների խումբը հեղինակային խոհանոցի ավանդույթների վրա հիմնված ռեստորանային խոշոր նախագիծ է գործարկում՝ D.O.M, որը գտնվում է Սոչի քաղաքի Grand Marina առեւտրային համալիրի տարածքում:

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, նախագծի բոլոր փուլերի աշխատանքները՝ շինարարությունից մինչեւ կառավարում, կատարել է «Տաշիր»-ը:

Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ $10 մլն:

3 000 քմ տարածք ունեցող 4-հարկանի համալիրը կարող է ընդունել մինչեւ 1200 այցելու: Առաջին հարկում սրճարան է գործում, երկրորդ եւ երրորդ հարկերում՝ ռեստորան եւ բար, չորրորդ հարկում կառուցված է ծովափին նայող բացօթյա ընդարձակ պատշգամբ:

Դիտում՝ 11707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai