Առէկսիմբանկը համագործակցում է նաեւ EasyPay ընկերության հետ

26.05.2016 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը սկսել է վճարումներ ընդունել նաեւ EasyPay ընկերության տերմինալների միջոցով:

Բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Հասմիկ Ներսեսյանը նշել է, որ Առէկսիմբանկն այս ծառայությունը համարում է շատ հեռանկարային:

«Առէկսիմբանկը մշտապես կարեւորել է բանկի զարգացման նորարարական մեթոդների կիրառումը, հետեւաբար` EasyPay ընկերության հետ համագործակցությունը եւս մի քայլ կլինի այդ ուղղությամբ»,- ասել է նա:
 
Հասմիկ Ներսեսյանի խոսքով՝ նոր ծառայությունը հարմարավետ է եւ հնարավորություն է տալիս օնլայն ռեժիմում մարել վարկեր, ինչպես նաեւ համալրել քարտային ընթացիկ հաշիվներ` առանց բանկ այցելելու անհրաժեշտության եւ անկախ բանկի աշխատանքային գրաֆիկից:

«EasyPay վճարային տերմինալների ցանցն ակտիվորեն զարգանում է, եւ դրանց քանակը տարեցտարի անշեղորեն ավելանում է: Բացի այդ, EasyPay ցանցն ունի առանձին սպասարկման կետեր, որոնք նույնպես ընդունում են վճարումներ: Չմոռանանք նաեւ բանկի մասնաճյուղերի եւ բանկոմատների մասին, որտեղ կարելի է իրականացնել տարբեր ֆինանսական գործառնություններ»,- ասել է Առէկսիմբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը:
 
Նա տեղեկացրել է, որ համակարգից օգտվելու համար պետք է մուտք գործել տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժինը, «Ֆինանսներ» ենթաբաժինը, այնուհետ ընտրել «Առէկսիմբանկ»-ը եւ կատարել վճարում:

«Անհրաժեշտ է գիտենալ, որ աշխատանքային օրվա մինչեւ ժամը 17:00-ը մուտքագրված գումարը հասանելի է դառնում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ աշխատանքային օրվա 17:00-ից հետո, ինչպես նաեւ ոչ աշխատանքյաին օրերին մուտքագրված գումարը` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում»,- ասել է Հասմիկ Ներսեսյանը:
 
Առէկսիմբանկում հիշեցրել են, որ բանկը վճարումներ է ընդունում նաեւ TellCell ընկերության տերմինալների միջոցով:

Դիտում՝ 13799
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai