Առէկսիմբանկն ամփոփել է «Մարտի 8-ին` 8 նվեր» ակցիայի արդյունքները

25.05.2016 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն ամփոփել է կանանց տոներին նվիրված «Մարտի 8-ին` 8 նվեր» ակցիայի արդյունքները:

Ակցիայի շրջանակում մարտի 9-ից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ամենամեծ գումարով գնումներ կատարած քարտապան կանանց միջեւ խաղարկվել են մրցանակներ:

«Ակցիան անցկացվել է MasterCard-ի հետ համատեղ, որի նպատակն էր մեր երկրում անկանխիկ վճարումների առաջխաղացումը: Այն MasterCard-ի հետ համատեղ ակցիաներից առաջինը չէ: Այս անգամ որոշեցինք մեր կանանց նվիրել ոչ թե մեկ, այլ միաժամանակ ութ նվեր` մեր բանկի պրոդուկտների տեսքով: Ակցիայի արդյունքներով` 400 քարտապաններից առավել ակտիվները որպես նվեր ստացել նաեւ USB-կրիչներ՝ բանկի եւ MasterCard-ի լոգոտիպով, իսկ նրանցից 10-ը` 8,7% Cash Back ծառայության ակտիվացման հավաստագիր»,- ասել է Առէկսիմբանկի Մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Բանկում հիշեցրել են, որ նվերների տոնական փաթեթը ներառել է՝

- Անվճար միջազգային պլաստիկ քարտ MasterCard Standard` 1 տարի գործողության ժամկետով եւ առանց չնվազող մնացորդի,

- MasterCard Gold տեսակի քարտ` 75% զեղչով, 1 տարի գործողության ժամկետով եւ առանց չնվազող մնացորդի,

- Քարտի դրական մնացորդի նկատմամբ տարեկան 8.7% հաշվարկում` ՀՀ դրամով,

-  Բանկի գլխամասային գրասենյակում 75x310x435 չափսի պահատեղերի տարեկան վարձակալության դեպքում` 50% զեղչ,

- Mobile Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն,

- Internet Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն,

- 3-20% զեղչ սպասարկման 7 կետերում:

Դիտում՝ 12688
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai