ԱՄՀ. ՀՀ տնտեսական աճը բավարար չէ մարդկանց կյանքը բարելավելու համար

24.05.2016 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է ՀՀ տնտեսական աճի 2017թ. կանխատեսվող ցուցանիշը` 2.8%-ից իջեցնելով 2.5%-ի:

Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեզը՝ ներկայացնելով «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները գլոբալ եւ տարածաշրջանային համատեքստում» խորագրով զեկույցը:

Միաժամանակ, 2016թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 2.2%:

ԱՄՀ-ն ակնկալում է, որ, չնայած առկա մարտահրավերներին (Ռուսաստանի տնտեսության հետագա վատթարացում, հանքահումքային ապրանքների ցածր գներ եւ այլն)՝ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է աճել, սակայն ավելի դանդաղ տեմպերով:

«Մենք ակնկալում ենք, որ ՀՆԱ-ի աճը Հայաստանում չի գերազանցի 3%-ը, ինչը ցածր է նրա ներուժային մակարդակից: Աճի այս մակարդակի պայմաններում անհնար է բարելավել ՀՀ բնակչության կենսամակարդակը»,- նշել է Թերեզա Դաբան Սանչեզը:

Նա ընդգծել է, որ Հայաստանում վերջին ամիսներին նկատվել է գների ընդհանուր մակարդակի անկում, ինչը նպաստել է մարդկանց գնողունակության բարձրացմանը, իսկ ՀՀ Կենտրոնական բանկին հնարավորություն է տվել լինել ավելի ազատ՝ դրամավարկային քաղաքականության թուլացման հարցում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման տնտեսական հետեւանքներին՝ ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ այն որեւէ ազդեցություն չի ունեցել ՀՀ տնտեսության վերաբերյալ իրենց գնահատականների վերանայման վրա:  

Դիտում՝ 3999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai