«Ռոսգոսստրախ Արմենիա»-ն ամփոփել է ուսանողների մրցույթի 1-ին փուլի արդյունքները

23.05.2016 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ռոսգոսստարախ Արմենիա» ընկերությունն ամփոփել է ուսանողների համար հայտարարված մրցույթի առաջին ՝ ռեֆերատների փուլի արդյունքները:

Հաղթող են ճանաչվել՝

-Շուշանիկ Գյոլչանյանը, ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի, Տնտեսագիտության տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի,

- Անահիտ Ավետիսյանը, ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի Ապահովագրական գործ բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի

- Սինարա Ղարիբյանը, ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի, Տնտեսագիտության տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի:

Ընկերությունում նշել են, որ մասնակցության հայտ ներկայացրած 60 ուսանողներից 23-ը աշխատանքները հանձնել էին սահմանված ժամկետում: Յուրաքանչյուր աշխատանք գնահատվել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության 3 մասնագետի կողմից՝ 5 բալային համակարգով: Առավելագույն բալեր հավաքած 13 աշխատանքների հեղինակները հրավիրվել էին՝ պաշտպանելու իրենց ռեֆերատները:

Երկրորդ՝ նոր ապահովագրական պրոդուկտի մշակման փուլին մասնակցելու իրավունք է ստացել 9 ուսանող՝

- Առաջին փուլի հաղթողները,  
- 4 բալից ավելի հավաքած ուսանողները.
- «Ռոսգոսստրախ» անվանական կրթաթոշակ ստացող ուսանողները

Առաջին փուլի հաղթող ճանաչված ուսանողներին պատվոգրեր եւ մրցանակներ է հանձնել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության Անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանը:

«Բացի այս մրցույթից, մենք իրականացնում ենք մի շարք այլ կրթական ծրագրեր, որոնք համարում ենք հաջողված. դրա մասին են վկայում հետեւյալ թվերը. նախագծերին մասնակցած  ուսանողներից 50-ն այսօր հանդիսանում են մեր ընկերության հաստիքային աշխատողներ, իսկ դա կազմում է ընկերության  ընդհանուր աշխատակազմի մոտ 15%-ը: Իսկապես, դա արդյունավետության բարձր ցուցանիշ է: Ապահովագրական բիզնեսի հաջողության գլխավոր գրավականը մարդն է, եւ կրթության մեջ միջոցների ներդրումը մեզ համար առաջնային է: Ստեղծել քաղաքակիրթ ապահովագրական շուկա Հայաստանում՝ մեր առաքելությունն է, եւ ստանձնած առաքելության շրջանակում մենք շարունակելու ենք  խորացնել  մեր համագործակցությունը ԲՈՒՀ-երի եւ ուսանողության հետ»,- ասել է Անահիտ Աստաբաթցյանը:

Առաջին անգամ անցկացված մրցույթի հաղթողը՝ Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Աննա Ղալայանը, Մոսկվայում ստաժավորումից հետո աշխատանքի է հրավիրվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերություն, եւ այսօր հանդիսանում է Նոր պրոդուկտների մշակման բաժնի մասնագետ:

Երկրորդ փուլի հաղթողները կստանան դրամական մրցանակներ. առաջին տեղ՝ 300 հազ. դրամ, երկրորդ՝ 200 հազ. դրամ եւ երրորդ՝ 100 հազ. դրամ:

Գլխավոր մրցանակը եռօրյա այց է Մոսկվա, որի ընթացքում հաղթողը կանցնի ստաժավորում «Ռոսգոսստրախ» ընկերությունում, ինչպես նաեւ կմասնակցի Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացներին:

Դիտում՝ 10369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai