Անելիք Բանկն ակցիա է գործարկել մարզային մասնաճյուղերի հաճախորդների համար

20.05.2016 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը գործարկել է ակցիա՝ մարզային մասնաճյուղերի հաճախորդների համար։

Բանկում նշել են, որ վերոնշյալ հաճախորդները մայիսի 19-ից մինչեւ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բանկի «Ոսկի ստանդարտ» ոսկու գրավով ապահովված վարկեր կարող են ստանալ առավել շահավետ պայմաններով։

«Մասնավորապես, տվյալ ժամանակահատվածում հաճախորդների համար սահմանված է ցածր միջնորդավճար՝ առավելագույնը ընդամենը 2%, իսկ այն հաճախորդները, ովքեր այլ բանկերում գործող իրենց լոմբարդային վարկերը կտեղափոխեն Անելիք Բանկ, ընդհանրապես կազատվեն միջնորդավճարներից»,- ասված է հաղորդագրությունում։

«Անելիք Բանկի կողմից մշտապես նորացվում եւ թարմացվում են մատուցվող ծառայությունները, կամ դրանց պայմանները հարմարեցվում են մեր հաճախորդների պահանջմունքներին։ Սա նոր պրոդուկտ չէ մեր բանկի ծառայությունների ցանկում, այլ նոր շահավետ ակցիա է, որը հնարավորություն է տալիս այլ բանկերում գործող վարկեր ունեցողներին դրանք առավել շահավետ պայմաններով տեղափոխել Անելիք Բանկ»,- ասել է Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ վարկերը տրամադրվում են դրամով, դոլարով ու եվրոյով։

Դիտում՝ 7275
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai