ՀՀ նախագահը կարեւորել է ԵԱՏՄ-ում տեխնիկական խոչընդոտների վերացումը

20.05.2016 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

«Մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը՝ ելնելով մեր տնտեսական շահերից, մեր քաղաքացիների շահերից: Շատ կարեւոր է, որ ընդունվող որոշումները լինեն շոշափելի գործարար միջավայրի, յուրաքանչյուր ապրանքի գնորդի եւ ծառայության պատվիրատուի համար: Այդ նպատակին հասնելու համար ամենակարեւոր հարցը տեխնիկական խոչընդոտների վերացումն է, որոնք խանգարում են ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժին»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԱՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովին ներկայացնել՝ կա՞ արդյոք օրակարգում առկա հարցերի շուրջ ընդհանուր ընկալում, եւ ինչպիսի՞ արդյունքներ են ակնկալվում այս հանդիպումից:

«Մեզ համար առջեւում այսօր աշխատանքային օր է, որի ընթացքում նախատեսված է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման հետ կապված հարցերի քննարկում: Նախագահների հանդիպման նախօրեին մենք կաշխատենք քննարկել եւ օրակարգից հանել հարցերի մեծամասնությունը, որպեսզի բարձր մակարդակով քննարկմանը ներկայացնենք միայն հետագա զարգացման տեսանկյունից խոշոր ռազմավարական հարցերը», - ասել է Կարիմ Մասիմովը:

ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների հետագա բնականոն զարգացման առումով ՀՀ նախագահը կարեւորել է անվտանգության բաղադրիչը եւ այդ տեսանկյունից ներկայացրել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:

Դիտում՝ 21161
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai