Դմիտրի Մեդվեդեւը Երեւան կժամանի

19.05.2016 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր երեկոյան Երեւան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը Երեւանում պետք է կայանար ապրիլի 7-ին, սակայն տեղափոխվեց, քանի որ նրանցից ոմանք կարծեցին, որ դրա անցկացումը Երեւանում կարող է դիտարկվել որպես աջակցություն Հայաստանին՝ Արցախում լարված իրավիճակի լույսի ներքո:

Ապրիլի 7-ին ընդունելով Դմիտրի Մեդվեդեւին, ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել էր.

«Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»:

Դիտում՝ 20356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai