«Ֆինքա»-ն ուսանողների համար «բաց դռների օր» է անցկացրել

18.05.2016 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը «Բաց դռների օր» ծրագրի շրջանակում հյուրընկալել է մի շարք բուհերի ուսանողների:

Ինչպես նշել են ընկերությունում, ֆինանսական շրջագայության նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին ծանոթանալ ֆինանսաբանկային ոլորտին, տեսնել բուհերում ստացած իրենց գիտելիքների գործնական կիրառումը եւ ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:

Շրջագայությունը սկսվել է «Ֆինքա»-ի գլխամասային գրասենյակից, որտեղ ուսանողներին ներկայացվել են ընկերության գործունեությունը, առաքելությունը, միջազգային բաժնետերերի կազմը, կազմակերպությունում ձեւավորված կորպորատիվ արժեքները, ընթացիկ եւ ապագա ծրագրերը:

Ուսանողները նաեւ շրջել են կազմակերպությունում եւ ծանոթացել բաժինների գործառույթներին:

Շրջագայության վերջին կանգառը եղել է «Ֆինքա»-ի «Ագաթանգեղոս» մասնաճյուղը, որտեղ մասնակիցները հնարավորություն են ստացել գործնականում տեսնելու հաճախորդների սպասարկման գործընթացը:  

Դիտում՝ 16550
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai