Անելիք Բանկը 2015թ. գրանցել է ավանդային եւ վարկային պորտֆելների աճ

02.05.2016 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը 2015թ. արձանագրել է ավանդային եւ վարկային պորտֆելների զգալի աճ:

Ինչպես հայտնել են բանկում, 2015թ. Անելիք Բանկի ավանդային պորտֆելը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է շուրջ 7%-ով՝ կազմելով 45 մլրդ դրամ:

Ընդ որում, ավանդների զգալի մասը` 42 մլրդ դրամ, բաժին է ընկել ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդներին` ավելանալով 16%-ով` նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ:

Միաժամանակ, 6%-ով ավելացել է բանկի ընդհանուր վարկային պորտֆելը՝ հասնելով շուրջ 63 մլրդ դրամի։ Այստեղ նույնպես զգալի մաս է կազմում ֆիզիկական անձանց տրամադրված վարկային պորտֆելը՝ շուրջ 30 մլրդ դրամ, ինչը 20%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

«Անելիք Բանկը 2015թ. ավարտել է բավականին լավ ցուցանիշներով՝ ավելացնելով թե՛ ավանդային, թե՛ վարկային պորտֆելները»,- նշել է Անելիք Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` ժամկետային ավանդների պորտֆելի զգալի աճը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ:

«Հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր ավանդային պրոդուկտները մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ` շնորհիվ առաջարկվող դինամիկ եւ շահավետ պայմանների։ Հատկապես ուրախալի է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալի աճը, ինչը վկայում է բանկի նկատմամբ հաճախորդների վստահության անընդհատ ավելացման մասին»,- նշել է Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 8739
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai