Արարատի մարզը` Brain Ring ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի հաղթող

29.04.2016 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատի մարզի Արարատի պետական քոլեջը դարձել է Brain Ring ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի` նախօրեին կայացած եզրափակիչ փուլի հաղթող:

Ինչպես նշել են ՀՀ Կենտրոնական բանկում, այս տարի այն իրականացվել է «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակում:

Արդեն յոթերորդ տարին է, ինչ ավագ դպրոցում «Տնտեսագիտություն» առարկայի շրջանակում անցկացվող «Brain Ring» ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերն անց են կացվում ՀՀ կենտրոնական բանկի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումեր» կազմակերպության համատեղ ջանքերով:

«Brain Ring-ի նպատակը ավագ դպրոցի աշակերտների ֆինանսական եւ տնտեսագիտական գիտելիքների եւ հմտությունների խորացումն է, ինչպես նաեւ արագ եւ ճկուն մտածելու ունակություն զարգացնելը»,- նշվում է հաղորդագրությունում:

Մրցույթի նախնական փուլերը կազմակերպվել են մարզերում, իսկ յուրաքանչյուր մարզի հաղթած թիմը`բաղկացած հինգ աշակերտից, հնարավորություն է ստացել մասնակցելու Երեւանում կազմակերպվող կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերին:

Մասնակից թիմերը ԿԲ-ի կողմից պարգեւատրվել են հատուկ մրցանակներով եւ վկայագրերով, իսկ հաղթող թիմը վաստակել է ամռանը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ճամբարում մեկշաբաթյա հանգիստ անցկացնելու իրավունք:


Դիտում՝ 4030
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai