Առէկսիմբանկը բաց դասեր է անցկացրել Արմավիրի մարզի դպրոցներում

29.04.2016 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի աշխատակիցները «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակում այցելել են Արմավիրի մարզի Նորավան եւ Լուկաշին համայնքների դպրոցներ:

Բանկում նշել են, որ այցի ընթացքում բարձր դասարանների աշակերտների համար անցկացվել են բաց դասեր «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով, որին ներկա են եղել նաեւ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները:

Բանկի աշխատակիցները պատմել են Հայաստանի ֆինանսական համակարգի եւ բանկային ոլորտի մասին, ներկայացրել բանկերի մատուցած ծառայությունների տեսակները, այդ թվում` միջազգային դրամական փոխանցումներ, վճարային քարտեր, վարկեր, ավանդներ, պատասխանել մասնակիցների հարցերին:

«Լսարանը մեծ ոգեւորությամբ արձագանքեց թեմային, հնչեցին մի շարք հետաքրքիր հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Երեխաներն առավելագույնս հետաքրքրված էին վճարային քարտերով եւ վարկային պրոդուկտներով», - ասել է Առէկսիմբանկի Անձնակազմի զարգացման բաժնի պետ Գայանե Մաթեւոսյանը:

Նրա խոսքով` հանդիպման ընթացքում երեխաները նոր տեղեկություններ են ստացել երկրի ֆինանսական ու բանկային համակարգի մասին: Գայանե Մաթեւոսյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումները կդառնան ավանդական եւ կկրեն շարունակական բնույթ:

Առաջիկայում բանկը նախատեսում է եւս մեկ հանդիպում Երեւանի դպրոցներից մեկի աշակերտների հետ:

Դիտում՝ 13354
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai