ՀՀ բանկերի վճարած հարկերը կրճատվել են

28.04.2016 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բոլոր՝ 21 առեւտրային բանկերն ընդգրկվել են 2016թ. 1-ին եռամսյակի՝ ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով շուրջ 9,3 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի 9,7 մլրդ դրամի փոխարեն:

ՀՀ բանկային համակարգում 2016թ. 1-ին եռամսյակի ամենախոշոր հարկատուն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է: Բանկն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 998,2 մլն դրամի հարկ՝ զբաղեցնելով 21-րդ տեղը խոշորագույն հարկատուների ցուցակում:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հարկերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են շուրջ 6,1%-ով: Չնայած որ ընդհանուր հարկատուների ցանկում բանկի զբաղեցրած տեղը մնացել է անփոփոխ (21-րդ), բանկերի շրջանում այն բարելավել է իր դիրքը` երկրորդից դառնալով առաջատարը:

Հիշեցնենք, որ 2015թ. նույն եռամսյակում ամենախոշոր հարկատու բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկն էր:

Հայաստանի երկրորդ ամենախոշոր հարկատու բանկը՝ 957,4 մլն դրամ հարկերի ծավալով, դարձել է Արդշինբանկը (աճը՝ 3,1%), որը 22-րդն է ցուցակում: Անցած տարի բանկը զբաղեցնում էր 27-րդ տեղը, որը նրան դարձնում էր երրորդ ամենամեծ հարկատու բանկը:

Նրան հաջորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 889,5 մլն դրամ հարկերի ծավալով (26-րդ տեղ, անկում՝ 23,8%), Ամերիաբանկը` 843,5 մլն դրամ (27-րդ տեղ, անկում՝ 1,5%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 2016թ. առաջին երեք ամիսներին պետբյուջե վճարելով շուրջ 782,5 մլն դրամ հարկ (30-րդ հորիզոնական, անկում`7,9%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

- Յունիբանկը՝ 628,5 մլն դրամ (41-րդ տեղ),

- Հայբիզնեսբանկը` 608,1 մլն դրամ (43-րդ տեղ),

- Ինեկոբանկը՝ 604,1 մլն դրամ (45-րդ տեղ),

- Կոնվերս Բանկը՝436,4 մլն դրամ (61-րդ տեղ),

- Հայէկոնոմբանկը՝ 428,1 մլն դրամ (63-րդ տեղ),

- Անելիք Բանկը՝ 351 մլն դրամ (75-րդ տեղ),

- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 315,9 մլն դրամ (86-րդ տեղ),

- Զարգացման Հայկական Բանկը՝ 263,7 մլն դրամ (99-րդ տեղ),

- Արմսվիսբանկը՝ 261,4 մլն դրամ (102-րդ տեղ),

- Արարատբանկը՝ 230,4 մլն դրամ (119-րդ տեղ),

- Պրոմեթեյ Բանկը՝ 216,3 մլն դրամ (128-րդ տեղ),

- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 168,5 մլն դրամ (156-րդ տեղ),

- Մելլաթ Բանկը՝ 121,5 մլն դրամ (205-րդ տեղ),

- ՊրոԿրեդիտ Բանկը՝ 112,4 մլն դրամ (225-րդ տեղ),

- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 70,8 մլն դրամ (335-րդ տեղ),

- ԲՏԱ Բանկը՝ 36,5 մլն դրամ (612-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2016թ. հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 156,5 մլրդ դրամի հարկ, ինչը մոտ 2,8%-ով գերազանցում է նախորդ տարվա միեւնույն ցուցանիշը:

Դիտում՝ 23437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai