Ապրիլին ԼՂՀ տնտեսությունը շուրջ 500 մլն դրամի ուղղակի վնաս է կրել

23.04.2016 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ ապրիլի 1-2-ի գիշերը եւ դրանից հետո Ադրբեջանի  ձեռնարկած նախահարձակ մարտական գործողությունների արդյունքում ԼՂՀ տնտեսությունը կրել է ուղղակի եւ անուղղակի վնասներ:

Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը` նշելով, որ ուղղակի վնասի ծավալը կազմում է 400-500 մլն դրամ:

Անուղղակի վնասի ծավալի մասին Արցախի կառավարությունը կկարողանա խոսել տարեվերջին` սոցիալ-տնտեսական վիճակագրության հաշվարկից ելնելով:

Արայիկ Հարությունյանը նկատել է, որ անուղղակի վնասն ավելի մեծ է լինելու, քանի որ տնտեսությունը միանգամից չի արձագանքում իրեն ուղղված հարվածներին:

«Անուղղակի վնասի հաշվարկը կապված է նաեւ ներդրողների հետագա վարքագծից: Կատարվածը մեծ ազդեցություն կունենա ՓՄՁ ոլորտի, գյուղատնտեսության վրա, որի աշխատանքների մեծ մասն ուշացել է»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ չնայած մարտական գործողությունների հետեւանքով վնասներ են կրել որոշ տնտեսկան օբյեկտներ, սակայն դրանք վերեկանգնվել են, եւ ապրիլի 5-ից Արցախի տնտեսական օբյեկտներն անցել են բնականոն աշխատանքի:

Դիտում՝ 25410
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai