Երեւանում մեկնարկել է «Ֆինանսական շրջագայություն» միջոցառումը

11.04.2016 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում մեկնարկել է ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնած եւ ֆինանսական շուկայի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվող «Ֆինանսական շրջագայությունը»:

Ինչպես նշել են ԿԲ-ում, այն կազմակերպվել է Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ` «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակում:

Միջոցառման մասնակիցները շրջագայության ժամանակ հնարավորություն կստանան այցելել տարբեր ֆինանսական կառույցներ, ծանոթանալ ֆինանսական կառույցների աշխատանքին եւ տեղում ստանալ ֆինանսական ոլորտի վերաբերյալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

«Այս ամիս` ապրիլի 11-27-ը, կիրականացվեն թվով 8 շրջագայություններ, որոնց ընթացքում մասնակիցները կայցելեն ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսա, Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոն, Անելիք Բանկ, Պրոմեթեյ Բանկ, Հայէկոնոմբանկ եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն»,- նշվում է հաղորդագրությունում:

Շրջագայությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Դիտում՝ 23459
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai