«Կամուրջ» ՈւՎԿ-ն ամփոփել է 2015թ. ֆինանսական ցուցանիշները

16.02.2016 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 2015 թվականն ամփոփել շուրջ 370 մլն դրամ շահույթով:

Ընկերությունում նշել են, որ 2015թ. արդյունքներով ՈՒՎԿ-ի ակտիվները կազմել են 15.6 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելը՝ գրեթե 12 մլրդ դրամ:

«Չնայած այն հանգամանքին, որ 2015-ը բավականին բարդ տարի էր ողջ ֆինանսական համակարգի համար, «Կամուրջ» վարկային կազմակերպությունը, շնորհիվ անձնակազմի միահամուռ, հետեւողական աշխատանքի եւ ռիսկերի կառավարման ճշգրիտ մեխանիզմների, կարողացավ տարին ամփոփել զգալի՝ շուրջ 370 մլն դրամ շահույթով: Մեզ հաջողվեց նաեւ պահպանել ընկերության վարկային պորտֆելի ծավալը՝ 2015թ. ընթացքում տրամադրելով ավելի քան 8.7 մլրդ դրամի վարկ»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը:            

Նա անցած տարին առանձնացրել է նաեւ նրանով, որ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն՝ չորս այլ վարկային կազմակերպությունների  հետ միասին («Գառնի Ինվեստ», «Նոր Հորիզոն», «Գլոբալ Կրեդիտ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»), «Կապիտալ Ինվեստմընթս»-ի ակտիվ օժանդակությամբ մասնակցել է «Վարկային պորտֆելի արժեթղթավորման հիմնադրամ I»-ի ստեղծմանը: Արա Աղայանը հիշեցրել է, որ վերջինս 2016թ. հունվարին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում առաջին անգամ տեղաբաշխել է պարտատոմսեր՝ ապահովված վերոնշյալ ՈՒՎԿ-ների վարկային ակտիվներով:

«Տվյալ ֆինանսական գործիքի օգնությամբ ֆինանսական միջոցների ներգրավումը նորարարություն էր ամբողջ ֆինանսական շուկայի համար: «Կամուրջ»-ը մեծապես կարեւորում է ֆինանսական նոր գործիքների ներդրումը Հայաստանի ֆինանսական շուկայում: Տեղաբաշխումը կատարվել է ըստ պլանավորվածի, որը շատ կարեւոր հանգամանք է, քանի որ վկայում է նաեւ մեր ապրանքանիշի հանդեպ վստահության մասին: Ընդ որում, արժեթղթավորված վարկային պորտֆելի մեջ ամենամեծ մասնաբաժինը պատկանում է հենց «Կամուրջ»-ին՝ շուրջ 400 մլն դրամի ընդհանուր գումարով»,- հավելել է Արա Աղայանը:

Նա ընդգծել է, որ մասնակցելով արժեթղթավորման ծրագրին՝ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն նպատակ ունի ֆինանսավորում ստանալ կապիտալի շուկայից երկարաժամկետ դրամային միջոցների տեսքով, որը, «հետագա կայուն զարգացման ամենակարեւոր գրավականներից է լինելու»:

Դիտում՝ 38579
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai