Երեւանում անցկացվում է հայ-չեխական գործարար համաժողով

11.02.2016 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ-ում Չեխիայի դեսպանության հետ համատեղ, առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով կազմակերպել է «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողով:

Հայաստանի զարգացման հիմնադրամում նշել են, որ համաժողովը կնպաստի երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը եւ հայ գործարարներին հնարավորություն կընձեռի ներկայացնելու եւ չեխ գործընկերների հետ քննարկելու իրենց ներդրումային առաջարկները:

Հիմնադրամը համաժողովի շրջանակում կազմակերպել է նաեւ երկրի օրենսդրության, գործարար եւ ներդրումային միջավայրի շնորհանդեսը:

Չեխ գործարարները ներկայացնում են բանկային եւ ներդրումային, վերգետնյա ռազմական տրանսպորտային միջոցների, արտահանման վարկային ապահովագրության, ցողունային բջիջների հետազոտության, բիզնես խորհրդատվության, փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորումների, էլեկտրաէներգիայի, քաղցրավենիքի արտադրության, երկաթուղային եւ օդային բեռնափոխադրումների կազմակերպություններ:

«Բոլոր պայմաններն ապահովված են, որ այս համաժողովի ընթացքում չեխ գործարարները ծանոթանան մեր երկրի գործարար միջավայրին, Հայաստանի տնտեսության հնարավորություններին, որ ստեղծվում են՝ պայմանավորված տարածաշրջանային նոր զարգացումներով: Ներկայում Հայաստանում գործում են չեխական կապիտալով մոտ 20 ընկերություններ: Մեծ նախադրյալներ կան, որ համաժողովի, ինչպես նաեւ հայ եւ չեխ գործարարների միջեւ երկկողմ՝ B2B հանդիպումների արդյունքում այդ ընկերությունների թիվը կմեծանա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Համաժողովը կազմակերպվել է փետրվարի 11-12-ին Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յան Մլադեկի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում:

Յան Մլադեկի հետ Հայաստան են այցելել Չեխիայի տնտեսական պալատի փոխնախագահը, առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը ԱՊՀ երկրներում, չեխական 27 ընկերությունների ներկայացուցիչներ։

Դիտում՝ 15266
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai