Գրանցվել է Ինեկոբանկի 11 նոր մասնաճյուղ

09.02.2016 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցվել է Ինեկոբանկի 11 նոր մասճայուղ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքը, մասնավորապես, գրանցվել են Ինեկոբանկի «Տերյան», «Մալաթիա 2», «Նոր Նորք 2», «Մաշտոց», «Շենգավիթ 2», «Կոմիտաս», «Աջափնյակ», «Արտաշատ 2», «Արմավիր 2», «Գյումրի 2», «Վանաձոր 2» մասնաճյուղերը:

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին՝ 2015թ. դեկտեմբերի 10-ին, Ինեկոբանկը հայտարարեց «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ Պրոկրեդիտ միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ի գնման մասին:

Ինեկոբանկում, մեկնաբանելով նոր մասնաճյուղերի գրանցումը, Banks.am-ին հայտնել են, որ ՊրոԿրեդիտի Բանկի մասնաճյուղերի նույն հասցեներում գրանցվել են Ինեկոբանկի մասնաճյուղերը: Բանկում նշել են, որ այս քայլը նպատակ ունի զերծ պահել ՊրոԿրեդիտ Բանկի հաճախորդներին՝ բանկերի ինտեգրման գործընթացում ծագող հնարավոր անհարմարություններից:

Դիտում՝ 14575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai