Հայբիզնեսբանկը գործարկել է միջազգային դրամական փոխանցումների գծով ակցիա

09.02.2016 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկում մեկնարկել է ակցիա՝ միջազգային արագ դրամական փոխանցումների գծով:

Բանկում նշել են, որ հունվարի 28-ից մինչեւ մայիսի 1-ը գումարի փոխանցման եւ/կամ ստացման նվազագույնը 3 գործարք կատարելու դեպքում Հայբիզնեսբանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվելու բանկի մի շարք ծառայությունների համար սահմանված արտոնություններից:

Ակցիայի մասնակիցները, կախված կատարված գործարքների քանակից, հնարավորություն կունենան.

- Ձեռք բերել բանկի կողմից թողարկվող Visa եւ MasterCard վճարային համակարգերի պլաստիկ քարտ՝ սպասարկման տարեկան վճարի` տվյալ պահին գործող սակագնից 50% զեղչով,  

- Ստանալ ոսկու գրավադրմամբ վարկ՝ տվյալ պահին գործող տարեկան անվանական տոկոսադրույքից 0.5-1.5% ցածր տոկոսադրույքով,

- Պատվիրել անհատական պահատեղ՝ տվյալ պահին գործող սակագնից 30-70% զեղչով,

- 360 օր եւ ավելի ժամկետով ներդնել ժամկետային ավանդ ՀՀ դրամով՝ տվյալ պահին գործող տարեկան անվանական տոկոսադրույքից 0.5% բարձր տոկոսադրույքով:

Հայբիզնեսբանկը հիշեցնում է, որ բանում սպասարկվում են միջազգային արագ դրամական փոխանցումների հետեւյալ համակարգերը՝ Unistream, IntelExpress, Anelik, Money Gram, Sigue, Converse TRANSFER, Ria եւ БЭСТ:

Դիտում՝ 4061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai