Հայկական 21 ընկերություն մասնակցում է «Պրոդ Էքսպո-2016»-ին

08.02.2016 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Փետրվարի 8-12-ը հայկական 21 ընկերություն, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ սննդարդյունաբերության ոլորտը կներկայացնի Մոսկվայում տեղի ունեցող «Պրոդ Էքսպո-2016» միջազգային ցուցահանդեսին:

Հայաստանի զարգացման հիմնադրամում նշել են, որ հայկական ընկերությունները միասնական տաղավարում ներկայացնում են արտադրանքի հարուստ տեսականի՝ մրգային եւ բանջարեղենային պահածոներ, հյութեր, կոմպոտներ, ըմպելիքներ, մուրաբաներ, ջեմեր, թթու, մարինացված բանջարեղեն, թարմ եւ մարինացված սունկ, գարեջուր, խմելու աղբյուրի շշալցված ջուր, խաղողի կորիզի, նռան հատիկի եւ կտավատի յուղ, մսամթերք, մսի ու ձկան պահածոներ, թեյի տեսակներ, մեղր, ընդեղեն, չրեղեն, ալկոհոլային խմիչքներ՝ մրգային բրենդիներ եւ օղիներ, կոնյակ, գինի, վիսկի:

«Այսօր Հայաստանը ռուսական մեծ շուկային կարող է առաջարկել սննդարդյունաբերության ընդգրկուն տեսականի, իսկ այսպիսի միջոցառումները ամենակարճ ճանապարհն են մեծածախ գնորդներին հայկական արտադրանքը լավագույնս ներկայացնելու, գործարար կապեր ստեղծելու համար: Նման ցուցահանդեսների ժամանակ մեր ընկերությունները հնարավորություն են ունենում նաեւ ծանոթանալու ոլորտի նորություններին եւ զարգացման միտումներին»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

«Պրոդ Էքսպո»-ն սննդի, խմիչքների եւ սննդային հումքի 23-րդ միջազգային ամենամյա ցուցահանդեսն է, որը ճանաչված եւ ընդունված է արտադրողների, հատկապես խոշոր գնորդների ու ներմուծողների շրջանում: Ցուցահանդեսին տարեկան մասնակցում է շուրջ 2000 կազմակերպություն ավելի քան 65 երկրից:

Դիտում՝ 3586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai