ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին

05.02.2016 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ ՀՀ կառավարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:

Ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմին` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $806 հազ., որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է $749 հազ., դրամաշնորհառուի ներդրումը` $57 հազ.:

Հատկացվող միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում եւ շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում եւ իրականացում:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններն ու նախաձեռնությունները կընդգրկեն 2016թ. փետրվարի 5-ից 2017թ. ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը ներկա է եղել համաձայնագրի ստորագրմանը, նշել է, որ կա հստակ քաղաքական կամք՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը կյանքի կոչելու համար, եւ համաձայնագրի ստորագրումը հաջողության հասնելու կարեւոր բաղադրիչներից է:

Դիտում՝ 3387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai