Հայբիզնեսբանկում գործում է ակցիա՝ տղամարդկանց համար

05.02.2016 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայոց բանակի եւ նախկին Կարմիր բանակի տոնական օրերի կապակցությամբ Հայբիզնեսբանկը հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 28-ն անցկացնում է ակցիա՝ տղամարդկանց համար:

Ինչպես նշել են բանկում, ակցիայի ընթացքում տղամարդիկ կարող են Հայբիզնեսբանկից ձեռք բերել Visa եւ/կամ MasterCard վճարային համակարգերի պլաստիկ քարտ` տարեկան սպասարկման վճարի գործող սակագներից 50% զեղչով:

Հայբիզնեսբանկի քարտապան լինելը հնարավորություն է տալիս օգտվել նաեւ առեւտրի եւ սպասարկման բազմաթիվ կետերում գործող զեղչերից:

«Կարեւորելով բանկ-հաճախորդ փոխհարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ Հայբիզնեսբանկը փորձում է մշտապես հանդես գալ գրավիչ եւ շահավետ առաջարկներով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 5659
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai