Ինեկոբանկն արձագանքել է ԱԺ-ում հնչած հայտարարությանը

04.02.2016 | 20:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ որպես «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի նոր սեփականատեր, հանդես է եկել պարզաբանմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում հնչած՝ «ՊրոԿրեդիտ բանկը փակելու եւ հարյուրավոր մարդկանց դուրս թողնելու» հայտարարության կապակցությամբ:

«2015թ. դեկտեմբեր ամսին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ ՊրոԿրեդիտ Միջազգային Հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը: Այդ գործարքի հիմքում ընկած է եղել ոչ թե «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի կամ ՊրոԿրեդիտ միջազգային Հոլդինգի անկարողությունը՝ համապատասխանելու ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին, այլշուկայական դիրքերի ամրապնդման եւ զարգացման նոր հնարավորությունների ստեղծման տեսլականը:

ՀՀ բանկային ոլորտի երկու խոշոր ներկայացուցիչների միավորման առաջին իսկ արդյունքը եղավ Միկրո եւ ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար»,- նշված է Ինեկոբանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ միավորման գործարքի կայացման կարեւոր նախադրյալներից էր երկու բանկերում կորպորատիվ կառավարման մշակույթների նմանությունը եւ արհեստավարժ թիմերի առկայությունը, որոնք, ըստ էության, կարելի է համարել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից ձեռք բերված ամենակարեւոր ակտիվները:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ բիզնես միջավայրում նմանատիպ գործարքներին հաջորդում են միավորվող ընկերությունների ինտեգրման գործընթացներ, մասնավորապես՝ ընկերությունների ռեսուրսների ինտեգրում՝ հաշվի առնելով բիզնեսի ծավալների մեծացումը եւ զարգացման հնարավորությունները:

Այդ գործընթացներն արդեն ընթանում են, եւ մենք վստահ ենք, որ դրանց ավարտին մենք կունենանք ավելի ուժեղ բանկ, որն իր էական ներդրումը կունենա ՀՀ տնտեսության զարգացման գործում»,- վստահեցրել են բանկում:

Դիտում՝ 11769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai