«Հրազդան-ցեմենտ»-ն ազատվել է 510 մլն դրամ տույժից

04.02.2016 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը «Հրազդան-ցեմենտ» ընկերությանն ազատել է 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` շուրջ 510 մլն դրամ ընդհանուր գումարի չափով:

Գործադիրի կողմից այսօր հաստատված նախագիծն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հիմնավորել է նրանով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետեւանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:

Ներկայում ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ. ըստ ընկերության ծրագրի, որն արժանացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի հավանությանը, նախատեսվում է ընթացիկ տարում ցեմենտի արտադրության տարեկան ծավալը հասցնել մինչեւ 200 հազ. տոննայի եւ ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր:

Ակնկալվում է, որ արդյունքում (ըստ ընկերության գնահատականի) պետբյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկ:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ օրինագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի եւ հաշվի վրայից հանել արգելանքը:

Դիտում՝ 3835
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai