Բացվել է Անելիք Բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

03.02.2016 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բացվել է Անելիք Բանկի «Էրեբունի» մասնաճյուղը՝ Էրեբունի 7/60 շենք հասցեում:

Բանկում նշել են, որ մասնաճյուղն իր հաճախորդներին առաջարկում է «բարձրորակ եւ շահավետ պայմաններով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ բանկային հաշիվների սպասարկում, բիզնես եւ սպառողական վարկեր, տեղական եւ միջազգային  վճարային քարտերի տրամադրում, ժամկետային ավանդների եւ կոմունալ վճարումների ընդունում, տեղական եւ միջազգային փոխանցումների իրականացում եւ այլ ծառայություններ»:

«Սիրով հրավիրում ենք Երեւանի Էրեբունի եւ հարակից համայնքներում բնակվող մեր հաճախորդներին նոր, լուսավոր «Էրեբունի» մասնաճյուղ, որտեղ մեր աշխատակիցները կառաջարկեն բանկային պրոդուկտների լայն տեսականի»,- ասել է Անելիք Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարում բանկի մասնաճյուղային ցանցում կկատարվեն փոփոխություններ, որոնց արդյունքում մասնաճյուղերը «կտեղափոխվեն առավել բանուկ ու հաճախորդների սպասարկման համար առավել հարմարավետ՝ բանկի կորպորատիվ ոճին համապատասխան տարածքներ»:

«Անելիք Բանկի մասնաճյուղային ցանցում կատարվել են Երեւան քաղաքի մի քանի մասնաճյուղերի տեղափոխություններ՝ ուղղված հաճախորդների պահանջմունքների բարելավման եւ սպասարկման արդյունավետության բարձրացման գործընթացների կատարելագործմանը»,- հավելել է Աստղիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ փետրվարի 29-ից «Շենգավիթ» մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն նորաբաց «Էրեբունի» մասնաճյուղում, «Կենտրոնական» մասնաճյուղի հաճախորդները՝ «Տիգրան Մեծ» (Տիգրան Մեծ 4) մասնաճյուղում, իսկ մարտի 7-ից «Արաբկիր» մասնաճյուղը կգործի Կոմիտաս 56/160 հասցեում:

Դիտում՝ 6417
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai