Անցած տարի օտարերկրյա ներդրումներն ավելացել են $80 մլն-ով

03.02.2016 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են $296.7 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը գերազանցելով շուրջ $80 մլն-ով:

Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ամփոփելով անցած տարին:

Հաշվետու ժամանակահատվածում, նախարարի խոսքով, ամենամեծ ծավալի ներդրումներն իրականացվել են Շվեյցարիայից՝ $93.5 մլն, ապա՝ $62.3 մլն՝ Գերմանիայից, $59 մլն՝ Լյուքսեմբուրգից, $41 մլն՝ Արգենտինայից, $21 մլն՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, $20.5 մլն՝ Ֆրանսիայից, $16.5 մլն՝ Միացյալ Նահանգներից:

Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ ներդրումները հիմնականում ուղղվել են հանքագործական արդյունաբերության ($137.3 մլն), էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ($78.1 մլն), մշակող արդյունաբերության ($64.3 մլն), մանրածախ եւ մեծածախ առեւտրի ($33.1 մլն), տեղեկատվության եւ կապի ($24 մլն) ու գյուղատնտեսության ոլորտներին ($11 մլն):

Նախարարը ներդրումային ոլորտի ձեռքբերում է համարել իրավա-օրենսդրական դաշտի կատարելագործումը, շահագործված «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, որտեղ կատարվել է շուրջ $14 մլն-ի ներդրում, ինչպես նաեւ գոտու տարածքում շահագործման թույլտվություն ստացած երկու ընկերությունների՝ «ՋԻ ԴԻ ԷՄ» եւ «ՖԵՆՍԻ» ՍՊԸ-ների կողմից $17 մլն-ի ներդրման եւ 160 նոր աշխատատեղերի ստեղծման ակնկալիքը:

Դիտում՝ 2990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai