Իրանական բանկերը, այդ թվում՝ Մելլաթ Բանկը, կմիանան SWIFT-ին

01.02.2016 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանական ինը բանկ այսօր կմիանա համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցման SWIFT համակարգին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Վալիուլ Սեյֆի հայտարարությունը, SWIFT-ին միացող ֆինանսական հաստատությունների թվում են  իրանի Կենտրոնական բանկը, Mellat-ը, Melli Iran-ը, Tejarat-ը, Արդյունաբերության եւ հանքերի բանկը, Իրանի փոստային բանկը, Արտահանման զարգացման բանկը, ինչպես նաեւ Refah Kargaran-ը:

Ավելի վաղ՝ հունվարին, SWIFT-ին միացել էին իրանական երկու պետական բանկեր՝ Maskan-ը եւ Keshavarzi-ն, ինչպես նաեւ մասնավոր Dey, Saman, Pasargad եւ Parsian բանկերը:

SWIFT-ի հասանելիությունը իրանական 30 բանկի համար սահմանափակվել էր 2012թ., երբ Թեհրանի դեմ սկսեցին պատժամիջոցներ կիրառվել:

Դիտում՝ 22976
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai