Հայկական կոշիկ արտադրողները մասնակցում են Mosshoes միջազգային ցուցահանդեսին

19.01.2016 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ հայաստանյան յոթ ընկերությունների հետ համատեղ, առաջին անգամ ներկայացնում է Հայաստանը Mosshoes-2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որն անցկացվում է հունվարի 19-22-ը Մոսկվայում:

Հայաստանի զարգացման հիմնադրամում նշել են, որ ցուցահանդեսին մասնակցում է կոշիկ եւ կաշվե պարագաներ արտադրող ավելի քան 500 առաջատար ընկերություն շուրջ 30 երկրից, իսկ ցուցահանդեսի միջին այցելությունը կազմում է 10-12 հազ. մարդ, որը հիմնականում կազմված է մասնագետներից, առեւտրային ցանցերի ներկայացուցիչներից ու մեծածախ գնորդներից:

Այս ցուցահանդեսում Հայաստանը կներկայացնեն կոշիկ եւ կաշվե պարագաներ արտադրող «Զեննի», «Էլեն 93», «Արմո Գրուպ», «Մաքսոլ», «Բաբիննի», «Բենիտո» ընկերությունները եւ ԱՁ «Արմեն Սրապյանը»:

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է կազմակերպվել նաեւ հատուկ գործարար ծրագիր, որը մասնակիցներին հնարավորություն կտա ստանալ մասնագիտական աջակցություն եւ ընդլայնել արտահանման հնարավորությունները:

«Եթե դիտարկենք ցուցահանդեսի մասնակիցների աշխարհագրությունը, շուկայի ընդգրկումը, ապա վստահաբար կարելի է ասել, որ այն շատ արդյունավետ հարթակ է հայկական արտադրողների եւ մեծածախ գնորդ-կազմակերպությունների համար գործնական պայմանավորվածությունների ձեռքբերման, արտահանման հնարավորություների դիվերսիֆիկացման եւ նոր պայմանագրերի կնքման համար»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Դիտում՝ 4022
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai