ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է «Իզի Փեյ» ընկերության հետ

15.01.2016 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօրվանից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռնվի ժամանակի իրական ռեժիմում կատարել իրենց բանկային/քարտային, ավանդային հաշիվների համալրումներն ու վարկերի մարումները Easy Pay եւ S Pay վճարային տերմինալների միջոցով:

Ինչպես տեղեկացրել են բակում, վճարումները հասանելի են 24/7 ռեժիմում` փողոցներում տեղադրված 200 S Pay տերմինալների եւ 290 Easy Pay տերմինալների միջոցով՝  ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Easy Pay վճարային տերմինալների միջոցով իրականացվող վճարումներ կատարելիս գործում են հետեւյալ պայմանները եւ սակագները.

- Համալրման նվազագույն գումար` 1,300 դրամ:
- Համալրման առավելագույն գումարը` 60,000 դրամ:

Ընդ որում` մինչեւ 1,300 ՀՀ դրամ մուտքագրում կատարելու դեպքում գումարն ավտոմատ կհամալրվի հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին:

- Յուրաքանչյուր վճարման միջնորդավճարը կազմում է 300 դրամ:
- Հաճախորդը կարող է իրականացնել 1-ից ավելի գործարքներ` յուրաքանչյուրը 60,000 դրամ սահմանաչափով:

- Համալրված գումարները հաշվին հասանելի են դառնում/փաստացի իրականացվում են ժամանակի իրական ռեժիմում.

•    երկուշաբթիից-ուրբաթ` 09:00-ից մինչեւ 19:00-ը;
•    շաբաթ օրը` 09:00-ից մինչեւ 18:00-ը;
•    մնացած օրերին եւ ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Արտարժութային հաշիվների համալրման դեպքում փոխարկումն իրականացվում է գործարքի հաշվեգրման (քաղվածքում արտացոլման) պահին բանկում անկանխիկ գործարքների համար գործող փոխարժեքով:



Դիտում՝ 10724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai