«Նաիրիանը» խանութ է բացել Երեւանում

18.12.2015 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Աբովյան 26 հասցեում բացվել է հայկական առաջին բնական խնամքի միջոցներ արտադրող «Նաիրիան» ընկերության գլխավոր խանութը:

«Նաիրիան»-ն առաջարկում է դեմքի, մարմնի եւ մազերի խնամքի համար նախատեսված 26 անուն պարունակող իր տեսականին՝ խոնավացնող քսուքներ, շիճուկներ, կրեմներ, օճառներ, ինչպես նաեւ հատուկ միջոցներ վնասված մազերի եւ կորյակների կամ չորության հակված մաշկի համար, որոնք բոլորը ստեղծված են բացառապես բնական հումքից՝ Արա լեռան բարձրադիր հովիտներում աճող բուսատեսակներից ստացված եթերային յուղերի հիման վրա:

Խանութում այցելուներին կառաջարկեն ոչ միայն խնամքի միջոցներ, այլեւ խորհրդատվություն մաշկի խնամքի վերաբերյալ:

«Նաիրիան-ի յուրաքանչյուր նոր ապրանք բծախնդիր փորձարկում է անցնում Արագյուղում տեղակայված մեր լաբորատորիայում, ինչը հնարավորություն է տալիս վստահորեն պահել մեր խոստումը. վերցնել լավագույնը բնությունից ու, համադրելով գիտության նվաճումների հետ, ներկայացնել որակյալ ու բացառապես բնական կոսմետիկա՝ ի ձոն եւ՛ առողջության, եւ՛ գեղեցկության»,- ասել է ընկերության  համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արա Մարկոսյանը:

Դիտում՝ 6623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai