Բանկերը կմասնակցեն աշխատանքի տոնավաճառին

30.11.2015 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կկայանա աշխատանքի տոնավաճառ:

Այն կազմակերպել են «ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը եւ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ:

Տոնավաճառին մասնակցելու են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն, «Ֆինքա»-ն, «ԱրմենՏել»-ը, «Յուքոմ»-ը, FastNet-ը, «Գինոսի»-ն, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, IDeA հիմնադրամը, BetConstruct-ը, BMS-ն, Globbing-ը, «Արմենիա Մարիոթ»-ը, MLL industries-ը, «Թումո»-ն եւ այլն:

Միջոցառումը կմեկնարկի ժամը 13:50-ին՝ սեմինարների շարքով, որոնց ընթացքում Plexonic ընկերության տնօրեն Գեւորգ Սարգսյանը, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը եւ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գեւորգյանը կխոսեն հայաստանյան աշխատաշուկայի մասին եւ կներկայացնեն սեփական փորձը աշխատանք գտնելու եւ աշխատակիցներ ընդունելու գործում։

Ժամը 17:15-ից 20:00-ը կընթանա բուն աշխատանքի տոնավաճառը, որի ժամանակ մոտ 30 ընկերություն կներկայացնի իր թափուր աշխատատեղերը։ Ընդհանուր առմամբ, կներկայացվի գրեթե 200 թափուր աշխատատեղ։  

Աշխատանքի տոնավաճառի մասնակից կազմակերպությունները նախօրոք ներկայացրել են իրենց թափուր աշխատատեղերը, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ։

Տոնավաճառին կներկայացվեն նաեւ տարբեր կազմակերպություններում պրակտիկայի հնարավորություններ, ուսնակի եւ փորձնակի թափուր հաստիքներ։

Դիտում՝ 34325
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai