Ucom-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում 24/7 ռեժիմով

27.11.2015 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ucom հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումներն այսուհետ կարելի է կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով:

Ինչպես նշել են բանկում, ֆիզիկական անձինք կարող են վճարել օպերատորի հետեւյալ ծառայությունների դիմաց.

- IP հեռուստատեսություն,
- Ինտերնետ,
- Թվային ֆիքսված հեռախոսակապ,
- Փաթեթային առաջարկներ:

Վճարումները հնարավոր է կատարել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերից մեկում, այլեւ առանց բանկ այցելելու՝ նախապես ձեւակերպելով Ucom-ի ծառայությունների դիմաց բանկային կամ քարտային հաշվից ամենամսյա վճարումների գանձման նպատակով պարբերական վճարման հաձնարարական:

Ցանկացած պահի (24/7) վճարումները կատարելու նպատակով հաճախորդները կարող են օգտվել նաեւ  Հայաստանի ողջ տարածքում եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված 1200 TelCell վճարային տերմինալներից:

Բացի այդ, բանկի հաճախորդների տրամադրության տակ է «Ինտերնետ Բանկինգ» ծառայությունը, որի միջոցով հնարավոր է վճարել Ucom-ի ծառայությունների դիմաց շուրջօրյա՝ աշխարհի ցանկացած կետից:

Դիտում՝ 24953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai