Ավարտվել է Հայբիզնեսբանկի եւ ՀՊՏՀ-ի համատեղ ծրագիրը

26.11.2015 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ավարտվել է Հայբիզնեսբանկի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) համատեղ ուսումնական ծրագիրը:

Հայբիզնեսբանկի աշխատակիցները ՀՊՏՀ «Բանկային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի մոտ 60 ուսանողներիի համար ավելի քան 1 ամիս տեւողությամբ անցկացրել են վարպետության դասեր՝ բանկային գործին առանչվող տարբեր թեմաներով՝ վարկավորման առաձնահատկություններ, բանկային ռիսկերի կառավարում, օրենսդրական կարգավորում, կորպորատիվ կառավարում, հաշվապահական հաշվառում, ներքին վերահսկողության ընթացակարգեր, բանկային մարքեթինգ, վաճառքների տեխնոլոգիաներ եւ այլն:

Ուսանողների համար հատուկ մշակված ծրագրով անցկացված վարպետության դասերին հաջողությամբ մասնակցելու կապակցությամբ Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ուսանողներին հանձնել են հավաստագրեր:

Արսեն Միքայելյանը ուսանողներին նվիրել է նաեւ շախմատի մասին պատմող «Ճատրակ» գիրքը, որի տպագրման աշխատանքներին աջակցել է Հայբիզնեսբանկը:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Հայբիզնեսբանկի Վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մանվել Սահակյանը, աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը, ուսումնական կենտրոնի տնօրեն Արսեն Հովասափյանը եւ ՀՊՏՀ Բանկային գործի եւ ապահովագրության ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը:

Դիտում՝ 9632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai