ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է իր Տեղեկատվական կենտրոնի գործունեությունը

26.11.2015 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է իր Տեղեկատվական կենտրոնի գործունեությունը:

Բանկը հիշեցնում է, որ կենտրոնը ստեղծվել է դեռ 2011թ.՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այսօր այն օրական սպասարկում է միջինում 3000 մուտքային եւ ելքային զանգ:

«Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի: Աշխատակազմը տարիների ընթացքում աճել է մինչեւ 20 բարձր որակավորում ունեցող աշխատակիցների, իսկ ամսական կտրվածքով փաստացի վաճառքների քանակը կազմում է միջինում 1700 տարբեր պրոդուկտներ/ծառայություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամարվում են շուրջօրյա, մասնավորապես` ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները շուրջօրյա կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկմանը վերաբերվող տեղեկատվություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի միջոցով հնարավոր է տեղեկանալ Բանկի գործունեության, առաջարկվող պրոդուկտների եւ ծառայությունների մասին: Բացի այդ, Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները հաճախորդին կարող են տրամադրել իր անձնական հաշիվների, վարկերի, քարտերի մասին տեղեկատվություն՝ հաշվեկշիռ, հերթական վճարման ամսաթիվ եւ այլն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն իրականացնում է նաեւ գործարքային սպասարկում.

-    Բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված գումարների հաշվեգրում բանկի գործող քարտերին,
-    Գործարքների իրականացում հաճախորդների բոլոր այն հաշիվների հետ, որոնք միացված են «Հեռախոս բանկինգ» ծառայությանը հաճախորդի զանգի եւ համապատասխան նույնականացման գործընթաց անցնելու հիման վրա,
-    Պլաստիկ քարտերի բացում:

Բանկի տեղեկատվական կենտրոնը համագործակցում է հաճախորդների հետ հաղորդակցման 5 ուղիներով՝

1.    Հեռախոսազանգեր,
2.    Skype – նամակներ եւ տեսազանգեր,
3.    Էլեկտրոնային փոստ,
4.    Զանգեր 010 560708 հեռախոսահամարին եւ քարտերի հաշվեկշռի մասին ավտոմատ տեղեկատվություն,
5.    Ֆեյսբուք (օնլայն խորհրդատվություն եւ պատասխաններ հաճախորդների հարցերին):

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները հաճախորդներին պատասխանում են իրենց նախընտրած՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով:

Հեռախոսավարներն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-20:00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-17:00-ը: Բջջային հեռախոսահամարից զանգը վճարովի է, քաղաքային համարից՝ անվճար:

Դիտում՝ 14100
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai