ԵԿԳ-ն կոնյակի սպիրտ կմատակարարի «Տատսպիրտպրոմին»

25.11.2015 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավարության հետ «Տատսպիրտպրոմ» ընկերության տնօրեն Իրեկ Մինախմետովի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանից կոնյակի սպիրտի մատակարարման վերաբերյալ:

Այս մասին հայտնում են «Տատսպիրտպրոմի» մամուլի ծառայությունից:

«Երեւանում կայացած բանակցությունների արդյունքներով՝ 2016թ. կմեկնարկի Հայաստանից կոնյակի սպիրտի մատակարարումը «Տատսպիրտպրոմի» մասնաճյուղին՝ «Կազանսկիյ» գինու գործարանին, որտեղ նախատեսվում է բարձրակարգ ֆիրմային կոնյակներ արտադրել: Սա եզակի դեպք է, քանի որ նախկինում Երեւանի գործարանը չէր կիսվում իր կոնյակի սպիրտով մյուսների հետ եւ չէր բացահայտում արտադրության գաղտնիքները»,- ասված է հաղորդագրությունում:

Կազանում հայկական կոնյակի հիմքի վրա կատարվելու է կուպաժավորումը եւ կոնյակ է արտադրվելու «Տատսպիրտպրոմի» սեփական բրենդների ներքո:

Դիտում՝ 14631
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai