Յունիբանկը սկսում է «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը

23.11.2015 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը սկսել է «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի պատրաստման աշխատանքները:

Բանկում նշել են, որ հեռուստածրագիրն ուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը եւ հաճախորդներին բանկային ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվության ներկայացմանը:

«Յուրաքանչյուր հաղորդման համար անցկացված հանրային հարցումները կօգնեն հասկանալ մեր բնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն բանկային ծառայության նկատմամբ, իսկ բանկի մասնագետները կպարզաբանեն, թե ինչպես ճիշտ օգտվել այդ ծառայություններից, գրագետ կառավարել փողը, պլանավորել ծախսերը եւ խնայողություններ անել: Որքան տեղեկացված լինի հաճախորդը, այնքան հնարավոր է արագ հասնել փոխըմբռնման, ինչը փոխշահավետ է եւ հաճախորդի, եւ բանկի համար:

Ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված քայլերը համահունչ են Յունիբանկի` որպես ժողովրդական բանկ զարգանալու ռազմավարությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Յունիբանկում հիշեցրել են, որ ներկայում բանկն իրականացնում է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի միջոցով` հնարավորություն տալով հասարակությանը դառնալու բանկի բաժնետեր:

«Ժողովրդական բանկ» ծրագիրը «Կենտրոն» հեռուստաալիքով եթեր է հեռարձակվելու երկուշաբթի օրերին` ժամը 22:15-ին:

Դիտում՝ 4358
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai