ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ իրականացվել է «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» նախագիծը

23.11.2015 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Մեդիամաքսն իրականացրել է «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» նախագիծը:

Նախագծի նպատակն էր պատմել Երեւանից ոչ շատ հեռու գտնվող 10 քաղաքների մասին, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:

Նախագիծը մեկնարկել էր սեպտեմբերի սկզբին՝ շաբաթ օրերին ընթերցողներին էր ներկայացվում մեկ քաղաք՝ ԱբովյանըԷջմիածինըՉարենցավանը, ԱշտարակըՎեդին, Ապարանը, Հրազդանը, Արմավիրը, Մասիսը եւ Արտաշատը:

«Մենք հաջողված ենք համարում համագործակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ եւ շնորհակալ ենք բանկի ղեկավարությանը նախագիծը կյանքի կոչելու համար: Միաժամանակ, ուզում ենք շնորհակալություն հայտնել նշված քաղաքներում բանկի մասնաճյուղերի աշխատակիցներին՝ տեղում մեր լրագրողներին ցուցաբերած մեծ աջակցության համար»,- նշել է Մեդիամաքսի տնօրեն  Արա Թադեւոսյանը: 

Դիտում՝ 15273
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai