Հայբիզնեսբանկը կրթաթոշակ է տրամադրել ՀՊՏՀ բարձր առաջադիմությամբ ուսանողներին

16.11.2015 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը տեղեկացնում է, որ շարունակում է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մանվել Սահակյանը եւ Աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանի մոտ` տարբեր մասնագիտությունների ուսանողներին հանդիսավոր կերպով կրթաթոշակի հավաստագրեր հանձնելու եւ համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով:

Կրթաթոշակի հավաստագրերը եւ ուսանողական վճարային քարտերն ուսանողներին հանձնել է Արսեն Միքայելյանը՝ նշելով, որ Հայբիզնեսբանկը՝ որպես գործատու, մեծապես կարեւորում է բարձր մասնագիտական հմտություններով կադրերի պատրաստումը եւ նրանց ներգրավումն աշխատանքային գործընթացում:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն է հայտնել Հայբիզնեսբանկի ղեկավարությանը զարգացող համագործակցության եւ աջակցության համար: Նրա խոսքով՝ համալսարանն առաջնորդվում է այնպիսի արդիական ուսումնական ծրագրերով, որոնք երաշխավորում են լիարժեք մասնագիտական կրթություն՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

Հայբիզնեսբանկում նշել են, որ հանդիպմանը քննարկվել է նաեւ բանկի կողմից ՀՊՏՀ «Բանկային գործ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների համար անցկացվող վարպետության դասերի ծրագիրը, որը շուտով կմոտենա իր ավարտին, իսկ ուսանողներին կտրվեն համապատասխան հավաստագրեր:

Դիտում՝ 5463
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai