«Տրանսաէրո»-ն չեղյալ է հայտարարել նաեւ Մոսկվա-Երեւան չվերթները

09.10.2015 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերությունն այսօր չեղյալ է հայտարարել 58 չվերթ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Երեւան:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ընկերությունը նախատեսում է եւս 38 չվերթ չեղյալ հայտարարել վաղը՝ հոկտեմբերի 10-ին:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքի համաձայն՝ այսօր «Տրանսաէրո»-ն չեղյալ է հայտարարել Մոսկվա-Երեւան եւ հետադարձ ուղղությամբ 4-ական չվերթ:

Ռուսաստանի՝ մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը, որը համարվում է նաեւ հիմնական չարթերային ավիափոխադրողը, ֆինանսական դժվարությունների մեջ է հայտնվել երկրի տնտեսական իրավիճակի վատթարացման եւ փոխարժեքային տատանումների հետեւանքով: Ընկերության ընդհանուր պարտքը՝ ներառյալ լիզինգը, կազմում է 250 մլրդ ռուբլի ($4,065 մլրդ):

Դիտում՝ 12853
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai