Նոր պայմաններ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ՊՈԱԿ եւ ՀՈԱԿ հաճախորդների համար

09.10.2015 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի ՊՈԱԿ եւ ՀՈԱԿ (դպրոցներ, մանկապարտեզներ, քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ) հաճախորդների՝ «Բանկ-Հաճախորդ» համակարգով հաշիվների սպասարկումը այսուհետ անվճար կլինի:

Բանկում նշել են, որ «Բանկ-Հաճախորդ» համակարգը նախատեսված է հաճախորդի կողմից իր հաշվեհամարները Online ռեժիմով կառավարելու համար: Համակարգը առաջարկում է պաշտպանված մուտք դեպի ֆինանսական եւ ընդհանուր տեղեկատվություն Internet ցանցի միջոցով:

«Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով Online ռեժիմով հնարավոր է կատարել հետեւյալ գործառույթները.

-    օգտվել տեղեկատուներից,
-    կատարել անկանխիկ գործառույթներ (այդ թվում` կատարել վճարումներ ՀՀ դրամով եւ արտարժույթով),
-    ուղարկել հաղորդագրություններ (կատարել հարցումներ գործարքների եւ հաշիվների վերաբերյալ, ներկայացնել վարկային հաշիվներից հերթական տրանշերի տրամադրման հայցեր եւ այլն),
-    Ստանալ քաղվածքներ եւ տեղեկանքներ հաշվեհամարների եւ գործառույթների մասին:

Դիտում՝ 10715
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai