ՀՀ նախագահն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրենին

07.10.2015 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ատոմային էներգիայի հարցերով ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանն ընդգծվել է, որ հայ-ռուսական գործընկերության երկկողմ օրակարգում էներգետիկայի ոլորտն իր կարեւոր տեղն ունի: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցյալ ամիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձ է եղել նաեւ էներգետիկայի ոլորտում համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման հարցերին:

Սերգեյ Կիրիենկոն գոհունակությամբ է խոսել Երեւանում այսօր կայացած ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Ռոսատոմ» կորպորացիայի Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստի քննարկումների ընթացքի եւ արդյունքների, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասին:

Նիստը նվիրված է եղել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցին:

«Ռոսատոմի» գլխավոր տնօրենը ՀՀ նախագահին ներկայացրել է նաեւ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ընդհանուր ուսումնասիրության վերաբերյալ ռուսական կողմի իրականացրած աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել՝ համագործակցության աշխատակարգով նախատեսված հետագա անելիքներին:

Դիտում՝ 2749
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai