Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն աջակցել է «Բերքի տոն»-ի անցկացմանը

06.10.2015 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լոռիում անցկացվել է արդեն ավանդական դարձած «Բերքի տոն»-ը:

Որպես միջոցառման գլխավոր հովանավոր հանդես է եկել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ իր դուստր ընկերության` «ԱԳԲԱ Լիզինգ»-ի հետ միասին:
     
«Բերքի տոն»-ը մեկնարկել է մրցանակաբաշխությամբ. Լոռու մարզպետարանը եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գյուղատնտեսական տարվա առաջատարներին խորհրդանշական նվերներ եւ պատվոգրեր են հանձնել: Գլխավոր մրցանակը ստացել է Սպիտակ համայնքը:

«Այս տոնը գյուղացիների արարած բերքի արդյունքն է, գյուղացիներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս ուրախանում ենք իրենց ստեղծածով: Բնականաբար մենք չէինք կարող իրենց կողքին չլինել»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «Լոռի» մասնճյուղի կառավարիչ Ոսկան Զաքարյանը

«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքով՝ շատ կարեւոր է առանձնահատուկ լուծումներով օգտակար լինելը հայ գյուղացուն` «նրանց առաջարկելով նորարարական լուծումներ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում, հնարավորություն ընձեռելով նրանց բարձրացնել կատարվող աշխատանքների արդյունավետությունը եւ կրճատել կատարվող ծախսերը՝ մատուցելով բարձրակարգ լիզինգային ծառայություններ»:

«Բերքի տոն»-ին Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ներկայացել է առանձին տաղավարով:

Դիտում՝ 5420
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai