Ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը

06.10.2015 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 4-ին անցկացվել են «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը:

Բանկում նշել են, որ երրորդ տեղի համար մրցել են «Վաճառք» (POS վարկավորում)  եւ United (Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի եւ Գործառնական դեպարտամենտի միացյալ թիմ) թիմերը: Հաղթել է United-ը:

Գավաթը խաղարկել են «ՓԲՎ» Փոքր բիզնեսի վարչության եւ «Երեւան 1» (Երեւան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր է դարձել Փոքր բիզնեսի վարչության թիմը:

Բանկի ղեկավարությունը շնորհավորել է բոլոր մասնակիցներին՝ հաղթողներին շնորհելով մեդալներ եւ գլխավոր մրցանակը` գավաթ:

«Լավագույն ռմբարկու» եւ «Լավագույն գոլի հեղինակ» է ճանաչվել Վահե Արսենյանը՝ Փոքր բիզնեսի վարչության թիմից:

Դիտում՝ 14635
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai