ՀԲ-ն $21 մլն կտրամադրի ՀՀ պետական հատվածի բարելավմանը

01.10.2015 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը սեպտեմբերի 30-ին հաստատել է $21 մլն վարկի հատկացումը Հայաստանի պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրին (ՊՀԱԾ III):

ՀԲ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարության հետագա ջանքերին պետական ֆինանսական հաշվետվությունների ու էլեկտրոնային կառավարման առանձին ծառայությունների հասանելիության բարելավմանը:

«Բարելավված հանրային ծառայությունների մատուցման միջոցով կառավարման բարելավումը հանդիսանում է Համաշխարհային բանկի աջակցության առաջնահերթություններից մեկը»,- ասել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

«Ուզում եմ մասնավորապես ընդգծել հաշվետվողականության նպատակով ծրագրային երկրորդ բաղադրիչի ներքո առաջարկվող քաղաքացու եւ կառավարության միջեւ կապի հաստատումը, որը կօգնի ձեւավորել հետադարձ կապի մեխանիզմներ՝ դյուրացնելով պետական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների ու տնտեսավարողների համար, ինչպես նաեւ լուծում տալով բողոքներին ու մշտադիտարկելով հաճախորդների գոհունակությունը»,- հավելել է նա:

ՊՀԱԾ III-ի շրջանակում երեք հիմանական բաղադրիչ է ներառված՝ պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգեր, ծառայությունների մատուցման բարելավման համար նախատեսված էլեկտրոնային կառավարման լուծումներ եւ կարողությունների զարգացում ու փոքր միջամտություններ կարողությունների զարգացման նպատակով:

Առաջին բաղադրիչը կօգնի կառավարությանը պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) զարգացման միջոցով բարելավել ֆինանսական կառավարման ու հաշվառման ծախսային եւ նպատակային արդյունավետությունն ու
ամբողջականությունը:

Երկրորդ բաղադրիչի ներքո կիրականացվեն աշխատանքներ Հայաստանի Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրի առանձին առաջնահերթ ուղղություններով:

Երրորդ բաղադրիչը միտված է Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի կարողությունների զարգացմանը՝ նպատակ ունենալով արդիականացնել պետական ծառայողների ուսուցման համակարգը եւ բարելավել ուսուցումների որակը:

Դիտում՝ 11482
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai