«Դելոյթ եւ Տուշ». Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված է

30.09.2015 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը «Դելոյթ եւ Տուշ» խորհրդատվական ընկերության տեսանկյունից համարվում է հիմնավորված:

Այս մասին ասվում է  խորհրդատվական ընկերության կողմից կատարված հաշվետվության 1-ին փուլի եզրակացության մեջ:

«Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների եւ հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ:  Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար»,-նշվում է հաշվետվության մեջ:

Կատարված վերլուծության արդյունքում՝ խորհրդատվական ընկերությունը հանգել է այն եզրակացության, որ ՀԱԷԿ-ի վերանորոգման ծրագրի բաշխումը երկու սակագնային տարիների միջեւ, «Հրազդան -5»-ի նոր բլոկի բեռնավորման հետ մեկտեղ, թույլ կտա պահպանել վերջնական սակագինը ընթացիկ մակարդակում եւ նկատել, որ  ներկայացված պայմանական հաշվարկը հաշվի չի առնում հնարավոր այլ ռիսկերը, որոնք ի վիճակի են ազդել սակագնի դինամիկայի վրա թե՛ աճման,  թե՛ նվազման ուղղությամբ:

Դիտում՝ 3908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai