Մրցունակության զեկույցում ՀՀ-ն հետընթաց ունի ֆինանսական շուկայի ցուցանիշներում

30.09.2015 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2015-2016»-ում (ՄՀԶ) ֆինանսական շուկայի զարգացվածության ցուցանիշում Հայաստանի վարկանիշում արձանագրվել են ուշագրավ փոփոխություններ՝ հետընթացի միտումով:

Այս մասին այսօր հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

Մասնավորապես՝ ֆինանսավորումը տեղական կապիտալի միջոցով ցուցանիշում 140 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 120-րդ տեղը՝ անցած տարվա համեմատ գրանցելով 8 կետով հետընթաց: Բանկերի կայունության ցուցանիշում հետընթաց է գրանցվել 17 կետով (89-րդ տեղ): Մյուս կողմից՝ Հայաստանը 6 կետով առաջընթաց է գրանցել վենչուրային կապիտալի հասանելիության ցուցանիշում:

Տեխնոլոգիական պատրաստվածության առումով եւս երկու ցուցանիշում Հայաստանը հետընթաց է գրանցել. 10 կետով՝ ինտերնետի թողունակության եւ 11 կետով՝ բջջային ինտերնետի բաժանորդների ցուցանիշներով: Նորագույն տեխնոլոգիաների առկայության ցուցանիշում Հայաստանը 8 կետով առաջընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 87-րդ տեղը:

Զեկույցում Հայաստանի գրավված դիրքի ուշագրավ առավելությունների թվում են՝ ՁԻԱՀ-ի տարածվածության տոկոսը չափահաս բնակչության շրջանում (1-ին տեղ), նոր բիզնես սկսելու անհրաժեշտ գործընթացների քանակը (3-րդ տեղ), նոր բիզնես սկսելու անհրաժեշտ օրերի քանակը (8-րդ տեղ), հարկման դրույքը (13-րդ տեղ), աշխատանքի ընդունման եւ հանման պրակտիկան (15-րդ տեղ):

Հայաստանի ուշագրավ թերությունների թվում են՝ նավահանգստային ենթակառուցվածքների որակը (132-րդ տեղ), տարրական կրթությունում ընդգրկվածությունը (122-րդ տեղ), մարկետինգային գործիքների օգտագործումը (121-րդ տեղ), արտաքին շուկայի չափերի համաթիվը (120-րդ տեղ) եւ ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով (120-րդ տեղ):

Դիտում՝ 3461
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai