Անելիք Բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը կաշխատի երկարացված ռեժիմով

29.09.2015 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը երկուշաբթիից ուրբաթ օրերին կաշխատի երկարացված ռեժիմով՝ մինչեւ ժամը 20։00-ը:

Բանկում նշել են, որ երկարացված աշխատանքային գրաֆիկի շնորհիվ բանկը հնարավորություն կունենա իր հաճախորդներին մատուցել առավել հարմարավետ եւ մատչելի ծառայություններ:

«Մեր օրերում շատ հաճախ է լինում, որ հաճախորդներն, իրենց աշխատանքի հետ կապված, ֆիզիկապես չեն կարողանում այցելել բանկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը եւ կատարել անհրաժեշտ գործարքներ: Այս խնդրին առնչվում են շատ եւ շատ քաղաքացիներ, եւ մեր հաճախորդներին առավել հարմար պայմաններ տրամադրելու ու նրանց ժամանակը խնայելու նպատակով, որոշվել է, որ բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը կաշխատի երեկոյան մինչեւ 20։00-ը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նա տեղեկացրել է, որ Անելիք Բանկը մինչեւ տարեվերջ նոր մասնաճյուղ կբացի նաեւ Էրեբունի համայնքում:

Անելիք Բանկը հիշեցնում է, որ բանկի «Տիգրան Մեծ», «Բաղրամյան», «Մալաթիա», «Դավթաշեն» եւ «Գյումրի» մասնաճյուղերն աշխատում են նաեւ շաբաթ օրերին՝ 10։00-ից մինչեւ 14։00-ը:

Դիտում՝ 4966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai